Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը կարծում է` իշխող կուսակցության հիմնական խնդիրը քաղաքական գործընթացների մենաշնորհացումն էր։

Հայաստանի իշխող կուսակցությունն ընդունել է իր սխալն ու կոչ է անում ցուցարարներին` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չկրկնել այն։ Այսօր մամուլի ասուլիս ժամանակ նման կարծիք է հայտնել արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

«Հանրապետական կուսակցությունը գիտակցում է` ճգնաժամի պատճառն այն է, որ մեկ կուսակցությունը մենաշնորհել էր քաղաքական գործընթացները։ Մենք հիմա չպետք է մի մենաշնորհից մյուսին անցնենք։ Պետք է քաղաքական գործընթաց լինի, անհրաժեշտ է քաղաքական խորհրդատվությունների միջով առաջ գնալ», — ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով` ՀՀԿ-ի հիմնական խնդիրն այն էր, որ կուսակցությունը չէր հասկանում` որքան վտանգավոր է մենաշնորհի ենթարկել քաղաքական գործընթացները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել