Շոտլանդացի մասնագետները գիտափորձ են իրականացրել 58 տղամարդկանց մասնակցությամբ, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք բնական միջոցը կարող է «աշխատել» որպես վիագրա։ Պարզվել է, որ՝ կարող է։

Նռան հյութը կարող է վիագրային փոխարինող դառնալ՝ հայտարարել են գիտնակաները, երբ ստուգել են գիտափորձի արդյունքում ստացված տվյալները։

Գիտափորձին մասնակցել են 21-64 տարեկան կամավորներ։ Տղամարդկանց երկու շաբաթ շարունակ ամեն օր նռան հյութ են խմեցրել։ Դա, ինչպես պարզվել է արդյունքում, տղամարդու օրգանիզմում բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, որը պատասխանատու է նաև սեռական ակտիվության համար։

«Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը 16% է եղել նախքան գիտափորձը։ Այս ցուցանիշը կրկնապատկվել է երկու շաբաթ շարունակ նռան հյութ օգտագործելուց հետո»,– հաղորդել են աշխատանքի հեղինակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել