Panorama.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ  Ծառուկյանը վաղն անձամբ  հանդես է գալու հայտարարությամբ»: Այս մասին տեղեկացնում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գ. Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Ենթադրվում է՝ հայտարարությունը լինելու է վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել  է հակաիշխանական շարժմանը միանալու մասին, ինչից հետո սպորտի և երիտասարդության  ԲՀԿ-ական նախարար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական ներկայացրեց: Նախօրեին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել