Tert.am-ը գրում է.

Շվեդ դիջեյ Թիմ Բերգլինգը, որն առավել հայտնի էր որպես դիջեյ Ավիչի, ինքնասպան է եղել:

Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը՝ նշելով, որ ընտանիքի անդամները հայտնաբերել են նրա թողած երկտողը:

«Մեր սիրելի Թիմը նուրբ արտիստիկ հոգի ուներ, նա պատասխաններ էր փնտրում էկզիստենցիալ հարցերին… Նա ցանկանում էր հավասարակշռություն գտնել իր կյանքում երջանիկ լինելու և իր սիրած գործով՝ երաժշտությամբ, զբաղվելու համար: Նա ապրում էր կյանքի իմաստի մասին մտքերով: Նա այլևս չէր կարող շարունակել», - ասել են ընտանիքի անդամները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել