Aysor.am-ը գրում է.

«Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Ռուսաստանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։

Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը և պատասխանելով հարցին, արդյոք այն ՌԴ կողմից չեզոքության խախտում է, Ն.Փաշինյանը պատասխանել է.

«Ես կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է, որովհետև Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»:

Նա նաև նշել է, որ «ընտրակաշառքով ձևավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել