Armenpress.am-ը գրում է.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ապրիլի 26-ին շտապ տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և գտնվում է կոմայի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արմեն Բորիսովիչը ինֆարկտով շտապ տեղափոխվել է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկը: Նա գտնվում է կոմայի մեջ ու միացված է թոքերի արհեստական վենտիլյացիայի սարքին»,- հայտնել է գործակալության աղբյուրը՝ չճշգրտելով, թե որ բժշկական հաստատություն է տեղափոխվել դերասանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել