Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդումը, թե առկա են օբյեկտիվ կասկածներ, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու իրավական պահանջին չի բավարարում:

Նշենք, որ Մարուքյանն իր Facebook-ի էջում ներկայացնելով Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պահանջները, կասկածի տակ էր առել մասնավորապես  վերջին 4 տարիներին Կարեն Կարապետյանի  մշտական բնակության պայմանը:

Մնացական Բիչախչյանը նշեց, որ Կարեն Կարապետյանն անձնագրային վիզաների վարչություն դիմում է ներկայացրել և փոխվարչապետի պաշտոնում առաջադրվելու համար հիմք է հանդիսացել իրենց կողմից ներկայացված տեղեկանքը, որում նշվել է սահմանային անցակետով նրա սահմանահատումները: 

Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայել է 719 օր։ «719 թվի մեջ ներառված է նույնիսկ իր ՀՀ Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածը, որի ընթացքում ՀՀ-ից բացակայել է 31 օր։ 719 օրից 31 օրը հանած ստացվում է 688 օր է դրսում եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել