Shantnews.am-ը գրում է.

Factor.am-ին տված հարցազրույցի ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյան ասել է, որ Նիկոլ Փաշինյանի ներդրման արդյունքում է, որ ժողովուրդը հասկացել է՝ երկրի տերը ինքն է:

«Նիկոլ Փաշինյանն արեց իշխանափոխության բազամքայլ օպերացիան: Ես որոշակի տեղեկատվություն ունեմ, որ ՀՀԿ-ում երեկ նիստի ժամանակ իրար հետ վիճել են, թե ինչի շուրջ չեմ կարող ասել: Դրանից հետո իրենց հավաքել է Սերժ Սարգսյանը և ասել, որ եթե անգամ ՀՀԿ-ն ընդդիմություն լինի, իրենց որևէ մեկը չի նեղի: Կարևորը , որ միասնական լինեն», - ասել է Արամ Սարգսյանը:

Ըստ «Հանրապետություն» կուսակցության նախագահի «Ծառուկյան» դաշինքի՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելուն, ապա, ըստ Սարգսյանի, կա տեսական հնարավորություն:«Մարդը հանրային լայն ազդեցության արդյունքում կարող է փոխել իր տեսակետը: Քրիստոնեությունը ասում է, որ Աստված ներում է այն մեղքը, որը խոստովանում ես: Քաղաքական տեսակետից  էլ կարելի է այս կերպ նայել», - հավելել է Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել