Armenpress.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Բարդացումներ չպետք է թույլ տալ, քանի որ դա կհանգեցնի իրավիճակի վատթարացման: Ելքը պետք է գտնել միայն բանակցային ճանապարհով»,- ասել է Զախարովան:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը առաջնորդվելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում ստանձնած պարտավորություններով:

«Կա Ռուսաստանի ազգը, կա Հայաստանի ազգը, և հենց այդ ժողովուրդների բարօրության և բարգավաճման առաքելությանն են ծառայում դիվանագետները: Բոլոր աստիճանների դիվանագետները պետք է մտածեն, թե ինչպես մեր երկրները, մեր ժողովուրդները պետք է զարգանան, կառուցեն համատեղ ապագան, հաշվի առնելով մեր պատմական բարեկամական կապերը, որոնք եղել են և կան»,- ասել է Զախարովան:

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ամեն ինչ արել և անում է այդ կապերն ամրացնելու և դեպի ապագա ուղղելու համար:

«Մենք կատարել ենք մեր պարտավորությունները, որոնք առնչվում են Հայաստանի և Ադրբեջանի համար իսկական վերք հանդիսացող տարածաշրջանային խնդրին, մենք ելնելու ենք մեր ստանձնած պարտավորություններից»,- ասել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել