Tert.am-ը գրում է.

21:15

Հանրահավաքից հետո մեկնարկեց երթ Երևանի փողոցներում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քայլելու են Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան, Պռոշյան, Պարոնյան, Լուսավորիչ, Իտալիայի փողոցով և կրկին հավաքվելու Հանրապետության հրապարակում, որտեղ համերգ է տեղի ունենալու:   

21:11

Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ Սոթք –Քարվաճառ, և Գորիս-Բերձոր  ճանապարհի համար դեպի Արցախ որևէ խոչընդոտ չստեղծվի, ռազամական և քաղաքացիական բեռների տեղափոխման համար:

Նա նաև ասաց, որ իրենց շարժման տրամաբանությունից դուրս որևէ բան պայմանավորվելը սադրանք է: «Որևէ լկտիության դրսևում մեր շարժման հետ որևէ կապ չի կարող ունենալ»,-ասաց նա:

Ն. Փաշինյանը խոսեց անելիքներից և նշեց, թե ինչ են անելու առաջիկա օրերին: «Մենք որոշել ենք, որ վաղը՝ ժամը 18:00-ին, պետք է հանրահավաք անենք ոչ թե Երևանում, այլ Գյումրիում:

Երևանում վաղվա համար բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները մեկ –երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան»,-ասաց նա:

Միաժամանակ նշեց, որ եթե կան մարդիկ Երևանում, ովքեր իր նման հանգստանալու և ուժերը վերականագնելու խնդիր չունեն, բոլոր այդ մարդիկ վաղը ժամը 15:00-ին իրենց ավտոմեքենաներով իրար հետ կարող են հավաքվել Աշտարակի խճուղում և ավտոմեքենաներով գնալ Գյումրի:

«Բոլոր այն բնակավայրերը որոնք գտնվում են ճանապարհի եզրին, տեսնելու ցանկություն կունենան, կողջունենք նաև նրանց: Բոլոր գործողությունները Երևանում վերականգնվելու են աննխադեպ թափով և ծավալներով: Երևանում և Հանրապետության մյուս տարածքներում դադար են տրվում, իսկ մյուս օրը հանրահավաք կանենք Վանաձոր քաղաքում»,-ասաց նա:

20:45

Բավականին երկար ժամանակ է, որ մենք պնդում ենք, որ ՀՀ-ում տեղի է ունեցել իշխանափոխությունը և ՀՀ-ում գոյություն ունի նոր իշխանություն, որը պատկանում է ժողովրդին. այսօր հանրահավաքում իր ելույթում նման հայտարարություն արեց «Իմ քայլը» շարժման  ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա խոսեց հանրապետությունում առանց պետհամարանիշի մեքենա վարող վարորդների մասին և արձանագրեց, որ այդ երևույթը շարժման ցուցարարների կողմից կանխվել է:

«Երեկ երեկոյան, երբ մենք բազմաթիվ ահազանգեր ստացանք, որ մայրաքաղաքում բամաթիվ ավտոմեքենաներ առանց պետհամարանիշների վարում են, որոշեցին արագ լուծել այդ խնդրը: Մեր շարժման ակտվիստների միջոցով ընդամենը 1 ժամ հետո կարգավորեցին և քաղաքում չկա որևէ առանց պետհամարանիշի մեքենա: Ներողություն եմ խնդրում, որ ավելի վաղ ու արագ չեմ լուծել այդ խնդիրը»,- ասաց նա:

Նա նշեց, որ երեկ Հանրապետության հրապարակում ինքը ժողովրդի կողմից առաջադրվեց վարչապետի թեկնածու, և շեշտեց, թե դա շատ պատասխանատու կարգավիճակ է: Նա ակնկալում է, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսի կգան և կկազմեն համապատասխան որոշումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել