Թվում է, թե գիտական առաջընթացը ֆիզիոլոգիայի բնագավառում և մարդու հոգեբանության գործառույթների զարգացումն այնքան առաջ են ընթացել, որ զարմանալն արդեն իմաստ չունի, սակայն իրականում դա այդպես չէ:

Գիտությունը մինչ այսօր բախվում է այնպիսի երևույթների, որոնք անցնում են մարդկային բնության մեր պատկերացումների սահմաններից և ապացուցում են, որ դեռ շատ բաներ կան, որոնք մարդկությունը դեռևս չի բացահայտել: Դրա մասին վկայում է ծնունդով Ֆրանսիայից մի հրեա փոքրիկ տղայի՝ Մոշե Պիրուի պատմությունը: Տղայի ողջ ընտանիքը՝ մայրը, փոքր եղբայրը և քույրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1942-ին, գերի են ընկել ֆաշիստական զավթիչներին: Անազատության մեջ լինելով երկու տարի՝ 9-ից մինչև 11 տարեկան հատվածում, նա դուրս եկավ և ուղարկվեց Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար: Այդ պահից ի վեր նա կորցրեց մոր հետքը, ով ընկել էր «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբար:

Հնարավոր է, որ մենք ոչինչ էլ չիմանայինք Մոշեի և նրա ընտանիքի ողբերգության մասին, եթե չլիներ այն ֆենոմենալ կենսասիրությունը, որը փրկեց փոքրիկ հերոսին: Անհնար է առանց արցունքների լսել ողբերգական պատմությունն այն մասին, թե ինչպես են նրան բազմիցս ուղարկել գազի խցիկ՝ մահվան դատապարտելով: Անհավանական տանջանքներ կրելով ոչ միայն մահաբեր գազից, այլ նաև տեսնելով, թե իր կողքին ինչպես են ցավով մահանում անմեղ մարդիկ՝ տղան իր ողջ ուժերը կենտրոնացրել էր այդ դժոխքում ողջ մնալու համար, որպեսզի հետագայում մարդկանց պատմի, որ այդպիսի սատանայական արարքներ գործելն անթույլատրելի է: Անհավատալի է, սակայն Պիրուին վեց անգամ հաջողվել է ողջ մնալ գազի խցիկում: Հիշողություններն այդ սարսափելի դեպքերի մասին մինչ կյանքի վերջը մնացել են նրա կյանքում և հայտնվել են գիշերային մղձավանջների տեսքով:

Համաշխարհային հանրությանն ուղղված իր ուղերձում Մոշե Պիրուն հայտնում է, որ նման բան այլևս երբեք չպետք է կրկնվի, և աշխարհը չպետք է իր լուռ համաձայնությունը տա նման վայրենություններին: Ահա նրա բառերից. «Ոչ ոք չի ասել գերմանացիներին, որ այսպիսի բան անել չի կարելի. նրանք ունեցել են ողջ աշխարհի լուռ համաձայնությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել