Armenpress.am-ը գրում է.

Միջինժամկետ ծախսերի ծրագիրը ավարտուն տեսքի բերելուց հետո կառավարությունը կհստակեցի նաև 2019 թվականից աշխատավարձերի և թոշակների բարձրացման հարցը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով հարցին, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը խոսել էր 2019-ից աշխատավարձերի ու թոշակների բարձրացման հնարավորության մասին:

«Նվազագույն աշխատավարձը, օրինակ, եթե 72 հազար դրամ է, և եկամտահարկը 23 տոկոսից նվազում է, բնականաբար, նվազագույն աշխատավարձը բարձրանում է: Այդ դեպքում աշխատավարձը բարձրանալու է նաև այլ աշխատողների մոտ, որոնք նվազագույն աշխատավարձից բարձր են ստանում: Իսկ թոշակների մասով արել ենք մի քանի վարիացիաներ: Աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք ճանապարհներ գտնել, որ 2019-ից այդ հարցը լուծենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել