Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է հասարակական կարգի պահպանությանը: «Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ  հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում եմ իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ հասարակական բնականոն կարգը բոլորի կողմից պահպանման և հավաքների ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել