Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ կապված ՀՀ կառավարությունում չի քննարկվել երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Այդ մասին Արամյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արամյանը նախ նշեց, որ տեղեկություն չունի՝ երկրում մտադրություն կա՞ր արտակարգ դրություն հայտարարելու, թե՞ ոչ: Հարցին՝ արդյո՞ք կառավարությունում նման հարց քննարկվել է,ֆինանսների նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ոչ»:

Ապրիլի 25-ի հանրահավաքի ընթացքում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մտադիր է եղել երկրում հայտարարել արտակարգ դրություն:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել