Tert.am-ը գրում է.

Կրեմլում հույս են հայտնել, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի հնարավորինս շուտ՝ սահմանադրական դաշտի շրջանակներում: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում: Մեզ կապում են լայն կապեր, այդ պատճառով այդ հարաբերությունների իրագործումը թելադրում է այցերի և շփումների հաճախակի փոխանակության անհրաժեշտություն: Հատկապես՝ նման բարդ պահերին»,- ասել է Պեսկովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել