Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է պայմանագրեր կնքել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Քևին դե Բրույնեի և Լերոյ Սանեի հետ, վստահեցնում է «Manchester Evening News»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդյան թիմի հետաքրքրության կենտրոնում հայտնվել են նաև «Սիթիի» ևս երկու խաղացող՝ Ռահիմ Սթերլինգն ու Ջոն Սթոունսը:

Սպասվում է, որ մադրիդցիները պատրաստ են բելգիացի կիսապաշտպանի համար 175 մլն ֆունտ վճարել (200 մլն եվրո):

Տեղափոխությանը կարող է խոչընդոտել այն փաստը, որ դե Բրույնեն արդեն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը նախատեսված է մինչև 2023 թվականը: Այդ պայմանագրի համաձայն կիսապաշտպանի շաբաթական աշխատավարձը կազմում է 275 հազար ֆունտ (տարեկան 14,3 մլն ֆունտ):

Սանեի համար «Ռեալն» առաջարկել է 70 մլն ֆունտ (80 մլն եվրո): Ընդ որում, գերմանացի հարձակվողը 132 մլն ֆունտ է գնահատվում: Պարբերականը վստահեցնում է, որ Անգլիայի գործող չեմպիոնը մտադիր չէ դիտարկել Սանեի վերաբերյալ առաջարկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել