24-ամյա Էյմի Սթենտոնը պատմում է, որ իրեն հաճախ որպես վարսավիր են ընդունում երկար շեկ մազերի պատճառով։ Բայց նրա մասնագիտությունը լրիվ այլ է․ նա սանտեխնիկ է։ Աղջիկն ասում է, որ ինքը հաճախ բախվում է տարօրինակ հայացքների, երբ գտնվում է աշխատավայրում, բայց դա իրեն չի հետաքրքրում, քանի որ Էյմին ցանկանում է կոտրել գենդերային կարծրատիպերը՝ կապված աշխատանքի ընտրման հետ։

Աղջիկն ասում է, որ իրենից շատ ջանք է պահանջվում ապացուցելու համար, որ ինքն արժանապատիվ է կատարում իր աշխատանքը։

Երիտասարդ ժամանակ Էյմին տառապում էր դեպրեսիայի պատճառով և չէր տեսնում իր ապագան, երբ իրեն վտարեցին դպրոցից։

Հետո նա ընդունվեց գեղեցկության դպրոց, ուր հասկացավ, որ ավելի ու ավելի է հիասթափվում կյանքից։ «Ես փորձեցի սովորել գեղեցկության դպրոցում, քանի որ ընկերներս էին այնտեղ սովորում, բայց դա միանշանակ չօգնեց ինձ երջանիկ լինել։ Համարյա այդ ժամանակ ես սկսեցի հորս հետ որոշ աշխատանքներ կատարել։ Ես սիրում եմ ձեռքերով աշխատել, այնպես որ, սա հենց այն աշխատանքն է, որ ես միշտ երազել եմ անել»։

Առաջին աշխատանքս եղավ զոդումը, իսկ հետո դիպլոմ ստացա օդափոխիչներ տեղադրելու համար, ապա մի քանի մրցանակներ՝ տղամարդկանց այլ աշխատանքներ լավ կատարելու համար։

Հիմա Էյմին ցանկանում է օգտագործել իր պատմությունը, որ ոգեշնչի այն մարդկանց, որոնք սխալվում են և հետ կանգնում իրենց երազած աշխատանքից։ «Եթե դուք իրոք ցանկանում եք որևէ բան, ապա միանշանակ կարող եք հասնել դրան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել