Հիշո՞ւմ եք այս կնոջը՝ 37-ամյա Մեյրա Ռոսալեսին։ 2008 թվականին նա մեղադրվում էր իր քրոջ որդու սպանության մեջ․ նա պատահմամբ ընկել էր երեխայի վրա, ինչի արդյունքում երեխան մահացել էր։ Այդ բանից հետո մարդիկ նրան կոչում էին «Կեստոննայանոց մարդասպան»։

Չնայած նա ընդունել էր իր մեղքը, հետագայում պարզվեց, որ անմեղ է, և իրականում իր քույրն է սպանել իր որդուն, իսկ Մեյրան փորձել է ընդամենը ծածկել այդ ամենը՝ իր վրա վերցնելով մեղքը։

«Ընդամենը փորձում էի պաշտպանել քրոջս։ Կյանքումս կործանման շրջան էր․ ինձ թվում էր, թե մահանալուս ժամն է։ Երբ դատարանում հասկացա, որ ինձ սպառնում է ընդհուպ մահապատիժ, մտածեցի՝ ինձ միայն լավություն արած կլինեք, եթե մահապատժի ենթարկեք»,- պատմել է կինը։

Բարեբախտաբար, նա անմեղ ճանաչվեց դատարանի կողմից, ինչին հաջորդեց Մեյրայի՝ կյանքի նոր փուլ սկսելը։ Նա որոշեց նիհարել։ Որքան էլ անհնար թվա, նա կորցրել է մոտավորապես 360-370կգ և այժմ կշռում է 91 կգ։ Ահա թե ինչ տեսք ունի նա հիմա։

Mayra Rosales

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել