Panorama.am-ը գրում է.

Վերջին օրերին իսպանական մամուլն ակտիվորեն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ Պեդրո Ագրամունտի՝ Ադրբեջանի օգտին Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում որոշումներ ընդունելու և սուր գնահատականները մեղմացնելու նպատակով Ադրբեջանի կողմից կաշառք ստանալու հարցին:

Վերոնշյալ թեմային են անդրադարձել բազմաթիվ պարբերականներ և հեռուստալիքներ, այդ թվում՝ «El Pais»-ը, «El Mundo»-ն, «El Independiente»-ն, «La Sexta» հեռուստաալիքը և այլն: Բոլոր անդրադարձերը պարունակում են խիստ գնահատականներ Ագրամունտի գործունեության վերաբերյալ: Հոդվածների և հեռուստառեպորտաժների վերնագրերից մի քանիսը միայն. «Եվրոպայի խորհուրդը մեղադրում է Սենատի անդամ, ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Ագրամունտին կաշառակերության մեջ», «Բարձրակարգ հյուրանոցներում մարմնավաճառներ, 500 եվրոյի դրամանիշեր և խավիար՝ Պեդրո Ագրամունտի մասին հաշվետվությունում», «Այսպիսինն են եղել Պեդրո Ագրամունտի կաշառակերությունը և խրախճանքներն Ադրբեջանում» և այլն:

2017թ.-ին Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին Ագրամունտի այցելությունից հետո, ԵԽԽՎ-ն իրականացրեց անկախ հետաքննություն վերջինիս նկատմամբ, որով հաստատվեց, որ լուրջ կասկածներ կան ենթադրելու, որ Ագրամունտը Ադրբեջանի կողմից ղեկավարվող կաշառակերության սխեմայի մաս է կազմում և օգտվել է այդ նույն սխեմայից ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնին հասնելու համար: Մասնավորապես, հետաքննության համաձայն, Ադրբեջանը Ագրամունտին ԵԽԽՎ նախագահ դարձնելու նպատակով ծախսել է մոտ 200.000 եվրո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել