Tert.am-ը գրում է.

22:09

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վաղվա ծրագրերի օրակարգը: 

«Վաղը՝ ժամը 19:00-ին, կրկին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, իսկ մինչ այդ քաղաքացիական անհնազանդության գործողությունները սկսում ենք ժամը 12:00-ին»,- ասաց Փաշինյանը: 

Հանրահավաքն ավարտվեց, քիչ հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի համերգը: 



22:07

Որևէ բախում չի լինելու, ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը պետք է ճանաչվի րոպե առաջ:

Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը: 

«Այսօր չգիտեմ որ անպատասխանատու պաշտոնյան զրահամեքենա էր մտցրել փողոց: Այդ միջադեպն ավարտվեց զրահամեքենայի աշխատողների և քաղաքացիների միջև գրկախառնությամբ»,-ասաց Փաշինյանը: 



22:01

Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա հրապարակում: Այս մասին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք, որ հրապարակը և ՀՀ ժողովուրդն ունի վարչապետի թեկնածու, և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ, առաջադրեն այդ թեկնածուին ու քվեարկությամբ ընտրեն այդ թեկնածուին»,- նշեց Ն. Փաշինյանը:

Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանն ու հրաժարական տված կառավարությունը Հայաստանում չունեն որևէ իշխանություն:

Փաշինյանը զգուշացրեց, որ Կարեն Կարապետյանը չհամարձակվի մուտք գործել կառավարական շենքեր: 

«Ոստիկանության ու ոստիկանության պետի այսօրվա հայտարարությունները ուղղակիորեն նշանակում են, որ նրանք հրաժարվում են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման»,- ասաց պատգամավորը:

21:52

Մենք պատրաստ ենք բանակցությունների: Դրանք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետք է վերաբերեն իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցմանը:

Այս մասին Հրապարակում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Այն ժամանակ, երբ իմ ու Կարեն Կարապետյանի միջև նշանակված էին բանակցությունները, մեզ զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և ասում էին, որ խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում: Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատին, քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը, Վահրամ Բաղդասարյանը: Առաջարկել ենք, որովհետև ուզում ենք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության, ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ»,- ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, թե այսօր էլ իրեն մոտեցան «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ներկայացուցիչներ և պաշտոնապես ասացին, որ պատրաստ են քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել