Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մարտուն Նվերի Խերունցը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել