ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը` ԶՈՒ ավիացիայի վարչության պետի` թռիչքային պատրաստության գծով տեղակալի գլխավորությամբ, մասնակցում է Մոսկվայում ապրիլի 24-ից 26-ը անցկացվող պետական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման, օդանավերի ընդունման, օդանավակայանների տեխնիկական սպասարկման և ռազմական նշանակության բեռնափոխադրումների կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպումներին և խորհրդատվություններին:

Այս մասին հայտնում են ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել