Սննդակարգում ու օրակագում որոշ փոքրիկ փոփոխություններ կօգնեն ավելի լավ մտապահել իրերը, ավելի արագ մտածել ու իջեցնել դեմենցիայի ռիսկը։

1. Ավելի քիչ շաքար

Շաքարի չափից դուրս օգտագործումը բերում է առողջության բազում խնդիրների, այդ թվում՝ կոգնիտիվ ունակությունների վատթարացման։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ չբալանսավորված սնվելը կարող է վնասել հիշողությանն ու կրճատել ուղեղի ծավալը։

Շաքարի քանակության կրճատումը կօգնի խուսափել նմանատիպ խնդիրներից։

2. Սննդակարգի մեջ ձկան յուղ ավելացրեք

Ձկան յուղը հարուստ է օմեգա 3-ով հարուստ յուղային թթուներով։ Դրանք նվազեցնում են սիրտանոթային հիվանդությունների, հոգնածության, տագնապի ռիսկն ու դանդաղեցնում մտավոր ունակությունների կրճատումը։ Ձկան և ձկան յուղի օգտագործումը կարող է լավացնել հիշողությունը, հատկապես ծեր մարդկանց դեպքում։

3. Ժամանակ տրամադրեք մեդիտացիային

Մեդիտացիան հանգստացնում է, նվազեցնում ցավը, իջեցնում ճնշումն ու մեծացնում ուղեղի մոխրագույն զանգվածը։ Տարիքի հետ այն քչանում է ուղեղում։ Դա բացասաբար է ազդում հիշողության և սովորելու ունակությունների վրա։ Մեդիտացիան բարելավում է կարճաժամկետ հիշողությունը։ Այս էֆեկտը նկատվում է բոլոր տարիքային խմբերի մարդկանց մոտ։

4. Հետևեք ձեր քաշին

Ճարպակալումը կոգնիտիվ ֆունկցիաների խաթարման ռիսկի գործոն է։ Ավելորդ քաշը կարող է փոփոխություններ բերել՝ վատ անդրադառնալով հիշողության վրա։

5. Լիարժեք քուն

Տևական ժամանակ անբավարար քունն ուղիղ կապված է վատ հիշողության հետ։ Հենց գիշերային հանգստի ժամանակ են կարճաժամկետ հիշողությունները վերափոխվում երկարաժամկետի։

6. Մարզեք զգայունությունը

Զգայունությունը հոգեբանական դրություն է, որի ժամանակ դուք կենտրոնանում եք իրավիճակի վրա և լավ հասկանում ձեր զգացմունքներն ու շրջակա միջավայրը։ Այն օգտագործվում է որպես մեդիտացիայի մաս, բայց հավասար չէ դրան, քանի որ ոչ թե ֆորմալ պրակտիկա է, այլ՝ սովորություն։

7. Ավելի քիչ ալկոհոլ

Ալկոհոլը վնասակար է առողջության շատ ասպեկտների համար։ Հիշողությունը բացառություն չէ։ Ուղեղի վրա ալկոհոլի նեյրոտոքսիկ փոխազդեցության պատճառով դրա չարաշահումը կարող է վնասել հիպպոկամպին՝ ուղեղի հիշողության կարևորագույն մասին։

8. Մարզեք ուղեղը

Տարաբնույթ առաջադրանքներ կատարելը բարելավում է հիշողությունը։ Խաղացեք ուղեղը մարզող խաղեր, լուծեք խաչբառեր և այսպես շարունակ։

9. Ստուգեք օրգանիզմում վիտամին D-ի քանակությունը

Վիտամին D-ի նվազեցման բացասական հետևանքներից մեկը կոգնիտիվ գործառույթների վատթարացումն է։

10. Զբաղվեք ֆիզկուլտուրայով

Շարժողական ակտիվությունն օգտակար է ուղեղի համար և օգնում է բարելավել բոլոր տարիքի մարդկանց հիշողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել