ՀՀԿ-ն կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումն անընդունելի է. այդ մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ժողովրդի հաղթանակը` ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը միայն կարող է այն կապիտալիզացնել: Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»։

Շարժմանը միանալու մասին հաղորդագրություն է տարածել նաև «Հանրապետություն» կուսակցությունը։

«Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով և հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել