Համաձայն տվյալների՝ մարդկությունն արդեն 173 «աշխարհի վերջ» է ապրել: Դրանցից մի քանիսն անգամ նույն օրերին են «եղել» ժամերի տարբերությամբ: Սակայն հաշվի առնելով, որ դրանցից ոչ մեկը չի իրականացել, մարդիկ սկսել են չհավատալ դրանց: Ձեզ ենք ներկայացնում ամենաօրիգինալ 10 «արմագեդոնները»:

 

1806 թ.

1806 թ. անգլիական Լիդս քաղաքում հայտնվեց մի հավ, որը արտասովոր ձվեր էր «ածում»՝ գրություններով, որոնք կանխատեսում էին աշխարհի վերջը: Հավի սեփականատերը որոշ ժամանակ անց սկսեց հավին ցուցադրել հանրությանը, որոնց աչքի առջև հավը նոր գրություններով ձվեր էր ածում:

Նորությունն այնքան արագ տարածվեց, որ արդեն մի քանի օր անց աշխարհի մոտակա վերջի վերաբերյալ մտավախությունը պատեց բոլոր անգլիացիներին: Սակայն երբ այդ «վերջի» ժամկետներն անդադար երկարաձգվեցին, սեփականատերը խոստովանեց, որ ինքն էր գրություններ անում ձվերի վրա, այնուհետև դրանք հետ դնում հավի մեջ: Իսկ թե ինչ եղավ հետո հավի տիրոջ հետ, պատմությանը հայտնի չէ:

 

1910 թ.

1910 թ. մոլորակի ողջ բնակչությանը խուճապը պատեց: Բանն այն էր, որ մայիսի 18-ին Երկրի ուղեծիրն անցավ Հալիի գիսաստղի պոչի վրայով, որն էլ աժիոտաժ առաջացրեց: Լուրեր տարածվեցին այն մասին, որ գիսաստղը մթնոլորտը վնասել է թունավոր գազերով, և մարդկությանը քիչ է մնացել ապրելու:

ԱՄՆ-ում սկսվեցին հատուկ հաբեր արտադրվել «Գիսաստղ» անվանմամբ, որոնք «պետք է բուժեին մարդկանց»: Հաբերը, իհարկե, իրական չէին, իսկ աշխարհի վերջը ևս չեկավ: Սակայն տպավորությունները մարդկանց մեջ մնացին:

 

1919 թ.

9 տարի անց մարդիկ կրկին սկսեցին պատրաստվել աշխարհի վերջին: 1919 թ. դեկտեմբերի 17-ին Արեգակնային համակարգի 6 մոլորակներ մեկ շարքի վրա հայտնվեցին, և ամերիկացի մետեորոլոգ Ալբերտ Պորտը կանխատեսեց, որ Արեգակը կպայթի և Երկիրը կտուժի: Երբ ողբերգությունը տեղի չունեցավ, նա հանրության առջև ներողություն խնդրեց:

 

1936, 1943, 1972 և 1975 թթ.

Գովազդային մասնագետ Հերբերտ Արմսթրոնգն աշխարհի «վերջերի» կանխատեսման իրական «գիտակ» էր: Նա հիմնել է իր «Համաշխարհային եկեղեցին», այնուհետև՝ 1936-ին, նա հայտնեց աշխարհի վերջի գալստյան մասին, որն այդպես էլ տեղի չունեցավ: Հերբերտը չհուսահատվեց և հետաձգեց այդ իրադարձությունը 1943-ին, և երբ դա էլ չաշխատեց, ասաց, որ տեղի կունենա 1972-ին: Հերբերտը քաջ առողջություն ուներ, և 1972 թ. կրկին կարողացավ բեմ դուրս գալ և հայտարարել, որ աշխարհի վերջը տեղի կունանա 1975-ին: Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ անգամ կային մարդիկ, որոնք դեռևս հավատում էին Հերբերտին:

1996 թ. դեկտեմբերի 17

1996 թ. ամերիկացի պայծառատես Շելդոն Նիդլը հարյուրավոր մարդկանց հավաքեց հեռուստացույցների էկրանների առջև և խոստացավ, որ հենց դեկտեմբերի 17-ին կգան ու Երկրի բնակիչներին կայրեն հրեշտակներն ու այլմոլորակայինները: Շելդոնն այդպես էլ չբացատրեց, թե ինչու է ընտրել հենց հրեշտակ-այլմոլորակային համադրությունը:

 

1998 թ.

Այս տարում «Հոգևոր արվեստի շարժումը» զինվեց աստղագիտության վերաբերյալ դասագրքերով և համոզեց մարդկանց, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Ցենտուրիոնի ալֆա աստղը կպայթի ու մահաբեր ճառագայթներ կարձակի, որոնցից մեկը կընկնի Երկրի Հարավային բևեռի վրա և մոլորակը խավարի մեջ կնետի 12 տարով:

Արմագեդոն տեղի չունեցավ:

 

1999-2000 թթ.

Այս թվականների արմագեդոնները կանխատեսել էին Նոստրադամուսն ու այլ հայտնի գուշակներ ու գիտնականներ:

Գլխավոր արմագեդոններից մեկը պետք է տեղի ունենար համակարգիչների պատճառով: Բանն այն էր, որ տեխնիկան գնալով զարգանում էր, և մարդիկ այդ տարիներին սպասում էին ինքնաթիռների կործանման, էլեկտրակայանների պայթյունների և այլն:

Հաջորդ արմագեդոնը կանխատեսված էր մայիսի 5-ին: Մարդիկ ցունամիի ու մոլորակի ոչնչացմանն էին սպասում:

Իսկ ահա մայիսի 26-ին սպասվում էր, որ Երկրին կբախվի իրականում գոյություն ունեցող Տաուտատիս աստերոիդը: 4 տարի անց աստերոիդն այնքան մոտեցավ մեր մոլորակին, որ անգամ գիտնականները խուճապի մատնվեցին: Սակայն մեր բախտը բերեց, և աստերոիդն անցավ առանց բախման:

 

2012 թ.

Վերջին տարիների ամենահիշարժան «աշխարհի վերջը» 2012-ին պետք է կայանար՝ ըստ մայաների օրացույցի: Հնդկացիների օրացույցն ավարտվում էր 21.12.2012 թ., այնուհետև սկսվում էր նոր ժամանակաշրջան: Աշխարհի վերջին սպասում էր ողջ աշխարհը: Սցենարները տարբեր էին՝ կատակլիզմաներ, բևեռների միացում, մետեորիտի անկում և այլն: Մարդիկ սկսել էին փրկման ծրագրեր մշակել, «տապաններ» կառուցել: Այդ թվականի դեկտեմբերի 21-ին գրասենյակներում աշխատողները շատ քիչ էին, քանի որ մարդիկ որոշել էին կյանքի վերջին օրն ընտանիքի հետ անցկացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել