«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում դուրս գալ փողոց։

Այս մասին ասվում է «Բարգավաճ Հայաստան» ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:  

Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին»,- ասվում է հայտարարությունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել