«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները փորձությունների են ենթարկվել․ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը և Ռուստամ Մախմուդյանը Ստրասբուրգ էին մեկնել՝ ապրիլի 22-28-ը նստաշրջանին մասնակցելու, բայց, Ստրասբուրգ հասնելով, չեն էլ հասցրել անգամ տեղավորվել հյուրանոցում, անմիջապես զանգել են, հետ կանչել նրանց։

Եվ քանի որ կարճ չվերթ չի եղել, նրանք Ստրասբուրգից Ֆրանկֆուրտ, ապա Մոսկվա-Երևան չվերթով մեծ դժվարությամբ հասել են տեղ։ Ճակատագրի հեգնանքով՝ այս օրերին Ֆրանսիայի երկաթուղին գործադուլ է անում, և պատգամավորները գնացքով Ֆրանկֆուրտ հասնելու համար ստիպված են եղել կայարանից կայարան ոտքով երկար քայլել ու հոգնած-ջարդված հասնել Հայաստան, որտեղ նրանց մի նոր տանջանք էր սպասվում։

Բայց երկուշաբթի, մինչ սպասելիս են եղել արտահերթ նիստ հրավիրելու Սերժ Սարգսյանի որոշմանը, հրապարակվել է նրա հրաժարականը։ Երևան է վերադարձել նաև ՆԱՏՕ-ի սեմինարին մեկնած Կորյուն Նահապետյանը՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան»,–գրում է թերթը։

Մանրասները` թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել