Փոքրիկ Ավրորան նախորդ ուրբաթ հանկարծակի կորավ այն բանից հետո, երբ դուրս էր եկել զբոսանքի։ Նրա հետ դուրս էր եկել ընտանիքի շունը։ Օրը բավականին մռայլ էր ու ամպամած, և երբ բոլորը սկսեցին փնտրել աղջնակին, անձրևն արդեն սրբել էր բոլոր հետքերը։ Նրանք ստիպված էին դադարեցնել որոնումները։ Հաջորդ առավոտյան 100-ից ավելի կամավորներ ուղևորվեցին երեխային փնտրելու։ Մի քանի ժամ անց նա գտնվեց տանից 2 կմ հեռավորության վրա։ Սկզբում մարդիկ գտան շանը, որը նրանց վազելով մոտեցավ և տարավ աղջկա հետքով։ Մի քանի րոպե անց մարդիկ գտան նաև աղջկան։ Փոքրիկի հետ ամեն ինչ կարգին էր։

Ըստ երևույթին, այդ ամբողջ ընթացքում շունը նրա հետ էր և պաշտպանում էր։ Իհարկե, երեխան բավականին վախեցած էր կատարվող իրավիճակից, բայց վտանգ նրան չէր սպառնում։ Տեղեկացնում են, որ Մաքսը՝ շունը, 17 տարեկան է, խուլ է և մասամբ կույր։ Քանի որ երեխայից շան մորթու ուժեղ հոտ էր գալիս, ենթադրվում է, որ կենդանին նրան գրկել է քնած ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել