Panorama.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանին աջակցել երկրում ներքաղաքական իրավիճակի կարգավորման հարցում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

«Իշխանափոխությունը շատ հեշտ է, բայց հետո  պետք է արդյունք տալ, և ժողովուրդը սպասելու է դրան: Տա Աստված, որ Հայաստանի տաղանդավոր, խելացի ժողովուրդը կարողանա դուրս գալ այս իրավիճակից»,-Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահը՝ ուղերձով դիմելով իր ժողովրդին ու խորհրդարանին:

Նա նշել է, որ Հայաստանը Բելառուսի համար օտար երկիր չէ, երկու երկրներն էլ ԵԱՏՄ կազմում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել