Araratnews.am-ը գրում է.

«Մենք աջակցում ենք այն համընդհանուր ուժերին, որոնք օգնեցին, որ այս քաղաքական ճգնաժամը հաղթահարվի երկխոսության միջոցով»,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին ժողովրդավարության, իրավունքի մեծացման, իրավական համակարգի անկախության ուժեղացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում.

«Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ այս արժեքները շատ կարևոր և արժեքավոր են սովորական քաղաքացիների համար: ԵՄ-ն կլինի Հայաստանի հետ, հայերի  հետ ամբողջ ընթացքում»:

Հարցին՝ այս ներքին գործընթացներն ի՞նչ ազդեցություն կունենան ՀՀ-ԵՄ համաձայնագրի վրա, Պ. Սվիտալսկին այսպես պատասխանեց.

«ԵՄ-ն կարծում է՝ մենք ունենք շատ հավակնոտ ծրագիր այս պահին ու կաշխատենք այս ուղղությամբ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ այս արժեքները շատ կարևոր են հայերի համար, ինչը հենց կազմում է այդ համաձայնագրի ողնաշարը: Մենք Հայաստանի հետ կաշխատենք իրականացնել այդ պայմանագիրը, նույնիսկ շատ ավելի ջանասիրաբար և եռանդով՝ քան նախկինում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել