«Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո, չնայած ողջ օրը քաղաքացիական անհնազանդության պայքարը չմարեց, սակայն ՀՀԿ-ում կասկած չեն ունեցել, որ հաջորդ օրն ալիքը կմարի: Տեղեկացանք, որ խմբակցությանը հրահանգել են կազմ-պատրաստ սպասել ԱԺ արտահերթ նիստի, վաղ առավոտից պատգամավորները գնացել են խորհրդարան` սպասելով ճակատագրական պահին, որպեսզի նիստ անեն և Փաշինյանին զրկեն անձեռնմխելիությունից ու կալանավորեն: Անգամ խորհրդարան է գնացել Արփինե Հով­հաննիսյանը, որը տատիկի մահվան պատճառով չի մեկնել ԵԽԽՎ լիագումար նիստին: Սակայն երեկ վաղ առավոտից մայրաքաղաքի փողոց­ներում հազարավոր քաղաքացիների քայլերթն իշխանություններին այլ ելք չի թողել, և Սերժ Սարգսյանի հետ ուղիղ կապ ունեցող անձինք` Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյան, Հրանտ Մարգարյան, Բակո Սահակյան, սկսել են բանակցել` վարչապետին բացատրելով իրավի­ճակի լրջությունը:
Ի դեպ, տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցություն­ների առաջին հարցը լինելու է Սերժ Սարգսյանին ՀՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարեցնելու պա­հանջը: Իսկ մինչ այդ ՀՀԿ-ում զզվանքով խոսում էին ճամբարափոխների մասին` կուսակցության ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել