168.am-ը գրում է

Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում 1 տղա երեխա ուշագնացության հետևանքով ակնակապի շրջանում վնասվածք է ստացել։

Հրապարակում հերթապահող շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության մեկ այլ մեքենայով կազմակերպել է երեխայի հոսպիտալացումը մանկական բժշկական կենտրոն։ Նրան ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, ինչպես նաև կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով իրականացված անհրաժեշտ միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել։ Նշենք, որ ապրիլի 23֊ին, ժամը 21.30-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում հանրահավաքների ընթացքում տուժած 7 քաղաքացի։ Նրանցից 4-ն ընդունվել է այսօր։ Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների հոգատար հսկողության ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել