operativ.am-ը գրում է

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր թիմի՝ «Արսենալի» առաջիկա հանդիպումը:

«Մենք հույս ունեինք, որ Մխիթարյանը կմասնակցի հինգշաբթի օրվա խաղին, սակայն նա դեռեւս լիովին պատրաստ չէ, ուստի մենք չենք ցանկանում ռիսկի դիմել եւ նա չի լինի խաղին: Խնդիրներ ունեն նաեւ Էլնենին ու Օզիլը: Մոհամեդը վնասվածք է ստացել «Վեսթ Հեմի» հետ խաղին, իսկ Մեսութը մրսածություն ունի: Սակայն շարք է վերադարձել Ջեկ Ուիլշիրը, որը կարող է օգնել թիմին առաջիկա խաղում», – ասել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:«Արսենալն» այժմ պատրաստվում է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջին խաղին, որը կկայանա ապրիլի 26-ին, Լոնդոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել