Այս պատմությունը հրապարակել է մի բուժքույր, և ձեզ այն հաստատ դուր չի գա։

«Այս պատմությունը գրել եմ մասնակից աղջկա թույլտվությամբ։ Ինքս ապշած ու ցնցված էի դրանից։ Ծանոթ աղջիկներից մեկի մոտ գինեկոլոգիական բնույթի խնդիրներ էին առաջացել, ստիպված էին վիրահատություն անցկացնել։ Նա պառկած էր հիվանդասենյակում, երբ այցի է գալիս մայրը։ Սարսափելի է, բայց նրանց խոսակցության 5 րոպեի ընթացքում ես լսեցի «ես» և «ինձ» բառերի մի ամբողջ խումբ։ Եվ ահա ամենասարսափելին այն էր, որ մայրը բողոքում էր, թե ինչու աղջիկը մրջյունից փիղ սարքեց, քանի որ նման առողջական խնդրի դեպքում վիրահատությունն այնքան էլ պարտադիր չէ։ Նա սկսեց գոռալ, որ չի կարելի օրգանիզմի դիմադրողականությունն այդքան իջեցնել, իսկ հետո բողոքել ու դիմել վիրահատության։ Ինքս փորձում էի հասկանալ՝ ինչպես կարող են կապ ունենալ դիմադրողականությունն ու գինեկոլոգիական խնդիրները։ Բարեբախտաբար, կոլեգաներիցս մեկը եկավ և ինձ կանչեց դուրս, սակայն ընկալել նման մոր պահվածքը ինքս չկարողացա։ Ցանկանում էի հրապարակել այս պատմությունը և պարզաբանել, որովհետև բոլորս մայրերի կերպարն ընդունում ենք սուրբ և զերծ յուրաքանչյուր բացասական բանից։ Սակայն, ցավոք, կան այնպիսի մայրեր, որոնց համար զավակի առողջական լուրջ խնդիրը կարող է ավելորդ գլխացավանք և բողոքի թեմա դառնալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել