Վերջին տարիներին երեխաների շրջանում գիրությունը մեծ թափ է առել բազմաթիվ երկրներում։ Շատերն այդ երևույթը կապում են անառողջ սննդի զանգվածային տարածման հետ, ինչն ամենահավանական վարկածն է։

Օրինակ՝ Հնդկաստանում բնակվող այս քույրերը՝ 8-ամյա Յոգիտան և 6-ամյա Ամիշան, միասին կշռում են 140 կգ։ Բանն այն է, որ նախաճաշին նրանցից յուրաքանչյուրն ուտում է վեց բանան, քաղցր նրբաբլիթներ, երեք ափսե քարրի ապուր և 400 գրամ բրնձով փլավ։ Միգուցե սա ձեր մի քանի օրվա ընդհանուր ուտելիքն է, բայց այս ամենը նրանք ուտում են ընդամենը նախաճաշի ընթացքում։

Նրանց ծնողների պնդմամբ՝ իրենց դուստրերը, նախաճաշին հաջորդող ճաշից և ընթրիքից բացի, երեկոյան մի քանի տուփ չիփս են ուտում, թխվածքաբլիթներ, բանան, շոկոլադ և ըմպում կաթ կամ գազավորված ըմպելիքներ։

Հնդիկ քույրերը հայտնի դարձան դեռ տարիներ առաջ, երբ նրանցից մեկը կշռում էր 45, իսկ մյուսը՝ 31 կգ։ Հիմա, երբ նրանք ավելի մեծ են և ավելի շատ են ցանկանում ուտել, նրանց ծնողները չեն կարողանում այդքան ուտելիք գնել։ Ընտանիքն ապրում է հնդկական մի աղքատ գյուղում, իսկ հայրն ամսական ընդամենը 50 դոլար է ստանում։

«Երբեմն օրական մեկ դոլար եմ աշխատում, բաց պատահում է, որ դա էլ չեմ կարողանում աշխատել։ Աշխատում եմ դաշտերում, հող փորում և նմանատիպ այլ գործեր անում։ Չեմ կարող երեխաներիս սոված թողնել, տեսնել, թե ինչպես են լաց լինում, քանի որ ուտելիք չունեն, այդ պատճառով էլ հաճախ պարտքով գումար եմ վերցնում ծանոթներիցս, որը հետո մեծ դժվարությամբ եմ վերադարձնում»,- պատմել է նրանց հայրը։

Քանի որ գնալով երեխաներն ավելի էին գիրանում, ծնողները մի օր որոշեցին բժիշկների դիմել, ովքեր խորհուրդ տվեցին անհապաղ անել ամեն ինչ՝ երեխաների էլ ավելի գիրացումը կանխելու համար։ «Եթե այդպես շարունակվեր, նրանք դժվար թե չափահասության տարիքի հասնեին»,- ասել է բժիշկներից մեկը։

Բայց ընտանիքը բավարար միջոցներ չուներ, որպեսզի երեխաները բժշկական միջամտությամբ սկսեին նիհարել։ Բարեբախտաբար, հայտնվեցին մի քանի բարեսիրտ բժիշկներ, ովքեր համաձայնեցին անվճար վիրահատություններ և բուժում անել՝ կանխելու գեր քույրերի վաղաժամ մահը։

Բազմաթիվ վիրահատություններից հետո այժմ քույրերը զգալի քաշ են կորցրել, սակայն շարունակում են մնալ գեր։ Այժմ արդեն բուժում է նշանակվել հատուկ սննդակարգով, որը կօգնի ամեն շաբաթ մի քանի կիլոգրամ կորցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել