Armtimes.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  «տարված է» այլ երկրների ներքին գործերին միջամտելու գաղափարով, այս մասին Մակրոնը ասել է Fox հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Պուտինին մեծ Ռուսաստան է պետք: Նրա ժողովուրդը հպարտանում է նման քաղաքականությամբ: Նա շատ խիստ է փոքրամասնությունների եւ իր ընդդիմադիրների նկատմամբ, իսկ նրա ժողովրդավարության գաղափարներն իմ գաղափարների հետ չեն համընկնում: Ես նրա հետ համաձայն չեմ մի շարք հարցերի շուրջ: Նա ուժեղ եւ խելացի է, բայց նրա հետ հարաբերություններում չի կարելի միամիտ լինել: Նա տարված է մեր ժողովրդավարությանը միջամտելու գաղափարով»,- ասել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ Պուտինն առավելագույնս օգտագործում է իր հակառակորդների թուլությունները, ինչպես նաեւ հմտորեն օգտագործում է քարոզչամեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել