Panorama.am-ը գրում է.

РИА Новости տեղեկատվական գործակալությունն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ գրել է, թե ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովի կարծիքով  Հայաստանը ցանկացած իշխանության դեպքում ձգտելու է համագործակցել Ռուսաստանի հետ, հայ հասարակությունը տեսնում է ի դեմս ՌԴ-ի լուրջ և հուսալի ընկեր։ Նա նշել է, որ կպահպանվի նաև համակողմանի կառուցողական համագործակցությունը ՌԴ-ի հետ ԵԱՏՄ շրջանակներում։ Ցեկովի համոզմամբ՝ Սարգսյանին փոխարինելու կարող է գալ ՀՀ իշխող կուսակցությունից մեկ այլ քաղաքական գործիչ․ «Հայ ազգը շատ իմաստուն է և կգտնի ճիշտ լուծում»,- նշել է սենատորը։ 

Պետդումայի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Նովիկովն, իր հերթին նշել  է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերությունների ներուժը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո չի սպառվի։ Ըստ նրա՝ շատ հայ քաղաքական գործիչներ հասկանում են դա. «Նրանք կցանկանան ամրապնդել հարաբերությունները մեր երկրի հետ, և այդպիսին է հանրապետության ընդհանուր տրամադրությունը»,- նշել է Նովիկովը։ 

РИА новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը  հայտարարել է, որ  Սերժ Սարգսյանը իմաստուն որոշում է կայացրել. հակառակ դեպքում՝ իրավիճակը կարող էր հանգեցնել արյունահեղության. «Նա չի կառչել իշխանությունից, ոտքի չի հանել հատուկ մասնագիտացված կառույցների: Դա պատիվ է բերում նրան: Հիմա պետք է այդ հարցով զբաղվել լեգիտիմ դաշտում», - հավելել է Սլուցկին:

Ռուսական ТАСС գործակալությունը ևս անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին: ՌԴ միջազգային գործերով հանձնաժողովի համանախագահ Լեոնիդ Սլուցկին վստահություն է հայտնել  , որ Սարգսյանի հրաժարականը բացասաբար չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել