Tert.am-ը գրում է.

ԱՄՆ կոնգրեսականների կոչը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վկայում է այն մասին, որ իրենք մտահոգված են ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններով, որոնք լարված են: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գևորգ Մելքոնյանը:

Այնինչ, կոնգրեսականների դիմումը, նրա խոսքով, բավարար չէ, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Լավ է, որ կոնգրեսականները նման որոշում են կայացրել, բայց բավարար չէ, որ Սպիտակ տունը որոշում կայացնի՝ փոխելու արտաքին քաղաքականությունը, որը վերաբերում է ցեղասպանության ճանաչման: Հայոց ցեղասպանության ճանաչման համար կոնգեսը պետք է համապատասխան բանաձև ընդունի, ինչին կարող է հետևել Սպիտակ տան որոշումը»,- նշեց Գևորգ Մելքոնյանը:

Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ կոնգրեսում նման բանաձև չկա, իսկ ապրիլի 24-ից մեկ օր առաջ նման բանաձև չի կարող դրվել շրջանառության մեջ:

«Մենք չենք կարող ակնկալել, որ ԱՄՆ-ն գոնե այս տարի կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 24-ից մեկ օր առաջ նման բանաձևեր շրջանառության մեջ չեն դրվում, դա երկար գործընթաց է, երկար ընթացակարգ է նախատեսում»,- ասաց Գ. Մելքոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել