ԱՄՆ պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ, որը կփոխարինի Սերժ Սարգսյանի կառավարությանը, ria.ru-ին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք շնորհակալ ենք վարչապետ Սերժ Սարգսյանին երկար տարիների ծառայության ու ԱՄՆ-Հայաստան ամուր գործընկերության մեջ իր ներդրման համար: Մենք ակնկալում ենք, որ նրա հետնորդը կհայտարարվի ժողովրդավարական գործընթացի արդյունքում, որը օրենքներին ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն:

Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն նոր կառավարության հետ», - ավելացրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել