Aysor.am-ը գրում է.

ՀՀ-ում ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել, Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցութան ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին՝ հարգելիներս ,մի արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու, որովհետև ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու: Հայաստանի Հանրապետությունում այս պահից սկսած հաստատվելու է ազատության, եղբայրության, օրինականության, հավասարության և ազգային միասնության մթնոլորտ», - նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել