Armenpress.am-ը գրում է.

Նիկոլաս Քեյջն ազդարարել Է դերասանի կարիերան ավարտելու մասին. նա ինքն Է ցանկանում ֆիլմեր նկարահանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն: «Ներկայում ես հիմնականում խաղում եմ կինոյում եւ պլանավորում եմ դրանով զբաղվել եւս երեք կամ չորս տարի: Ես կցանկանայի կենտրոնանալ ռեժիսուրայի վրա»,-բացատրել Է Քեյջը:

IMDb կինոռեսուրսի տվյալներով՝ արտիստն զբաղված Է միանգամից յոթ նախագծերում. գլխավոր դերեր Է կատարում հինգ ֆիլմերում եւ մասնակցում Է անիմացիոն երկու ժապավենների հնչյունավորմանը: Քեյջի դեբյուտային եւ միակ ռեժիսորական աշխատանքը «Ժիգալո»-ն Է՝ Ջեյմս Ֆրանկոյի մասնակցությամբ, որն Էկրան Է բարձրացել 2002 թվականին:

54-ամյա Քեյջն իր կարիերայի ընթացքում նկարահանել Է 80-ից ավելի ֆիլմերում: Նա հայտնի Է «Սրտով վայրիները», «Ժայռ», «Առանց դեմքի», «Հրեշտակների քաղաքը», «Քշել 60 վայրկյանում», «Ազգի գանձը» եւ «Մարգարեն» ժապավենները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել