Panorama.am-ը գրում է.

Միջազգային մամուլն ակտիվ անդրադարձել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Agence France-Presse գործակալությունը   գրել է, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել երկրում ծավալված զանգվածային բողոքի ցույցերից հետո:

Euronews-ը   գրել է, որ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հայտնել է, որ հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ ամբողջ երկրում մեկ շաբաթ շարունակ բողոքի լայնածավալ ակցիաներ էին կազմակերպվում:  Լրատվամիջոցը մասնավորապես մեջբերել է Սերժ Սարգսյանի խոսքն առ այն, որ «Ներկայիս իրավիճակում մի շարք լուծումներ կան, բայց ես չեմ ընտրի դրանցից ոչ մեկը: Դա իմ ոճը չէ: Ես լքում եմ երկրի ղեկավարի և վարչապետի պաշտոնը: Պայքարը փողոցներում դեմ է իմ պաշտոնավարմանը: Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»: Ընդգծվել է, որ մինչ այդ կալանավորված Նիկոլ Փաշինյանն ազատվել է: Նրա կողմնակիցները նշել են այդ իրադարձությունը Երևանի փողոցներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել