Բեռլինից ատամնաբույժ Շտեֆան Ցիգլերի կարծիքով՝ ատամներն այն թույլ օղակն են, որոնք առաջինն իրենց վրա են ընդունում սթերսի բացասական ազդեցությունը։

Ցիգլերի խոսքով՝ յուրաքանչյուր հինգերորդ գերմանացի տառապում է բրուքսիզմով, որը պայմանավորված է սթրեսով (ատամները կրճտացնելու պատճառով ատամի էմալի վնասումը)։ Այդ երևույթը հատկապես վտանգավոր է քնած ժամանակ, երբ մարդը ծնոտի մկաններն անգիտակցաբար է շարժվում։

Ատամնաբույժն ասել է, որ հատկապես վտանգավոր է ատամների «հարթ մակերեսով» կրճտացնելը։ Նման պացիենտների մոտ բարձր է մանրէածին վարակների հավանականությունը։

Փորձագետն ընդգծում է, որ այս դեպքում նախևառաջ հոգեբանական օգնություն է անհրաժեշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել