«Rewe սուպերմարկետների ցանցը գերմանական Աախեն քաղաքում սկսել է տզրուկների թրթուրներից պատրաստված կոտլետներով բուրգերներ վաճառել»,– հաղորդում է The Guardian-ը:

Միջատներով բուրգերների համար թրթուրներն աճեցնում են Նիդերլանդներում: Մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակելու պատճառով այն կարող է այլընտրանք լինել մսին:

Բացի թրթուրով կոտլետից՝ բուրգերի մեջ նաև լոլիկ, հազարի տերևներ և սոխ կա:

«Ամեն ինչ շատ պարզ է. պետք է գեղագիտական մթերք պատրաստել, որը գրավիչ տեսք կունենա և դրա մեջ չեն երևա միջատները»,- ասում է Բարիս Էցելը՝ բուրգերներ վաճառող Bugfoundation ընկերության հիմնադիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել