The Washington Post-ն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին.

«ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է իր հրաժարականի մասին այսօր՝ իր պաշտոնավարման դեմ լայնամասշտաբ ժողովրդական ցույցերից հետո:

Հակակառավարական ցույցերը տևել են գրեթե երկու շաբաթ և ուղղված են ռուսամետ Սերժ Սարգսյանի դեմ: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ Սարգսյանը նշանակվեց վարչապետ իր՝ մեկ տասնամյակ տևած նախագահումից հետո: Հայաստանում կառավարման նոր ձև է սահմանվել, որտեղ մեծ է վարչապետի դերը:

Սարգսյանի քաղաքական հակառակորդները մեղադրում էին նրան հօգուտ իրեն սահմանադրական փոփոխություններ անցկացնելու և իր իշխանությունը մոտ մեկ տասնամյակ ևս հաստատելու մեջ:

Տասնյակ հազարավոր մարդիկ՝ ներառյալ անզեն զինվորներ և հոգևորականներ, մասնակցեցին ցույցերին երկրի մայրաքաղաքում՝ Երևանում: Բողոքի ակցիան ուղղված էր համատարած կաշառքի ու, ինչպես ժողովուրդն է անվանում, Սարգսյանի ավտորիտար կառավարման դեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել