ՀՀ-ում տեղի ունեցած դեպքերին EuroNews -ի անդրադարձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ինքը հրաժարական է տալիս իր պաշտոնից: Նրա հրաժարականը հետևանք է ավելի քան մեկ շաբաթ տևող բողոքի ցույցերի, որոնք պայմանավորված էին ցուցարարների անհամաձայնությամբ ՀՀ ԱԺ-ի՝ Սերժ Սարգսյանին մեկ տասնամյակ երկրում նախագահելուց հետո վարչապետի պաշտոնում նշանակելու որոշմանը:

Սարգսյանը՝ Ռուսաստանի Դաշնության մտերիմ աջակիցը, իր խոսքում ասել է.« (ընդդիմադիր) Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը:

«Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»:

Այս հայտարարությունը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը, ով 24 ժամ կալանքի էր առնվել ցույցերի ընթացքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Աջակիցները տոնում էին Փաշինյանի ազատ արձակումը և շարունակում ցույցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել