ՀՀ-ում տեղի ունեցած դեպքերին CNN-ի անդրադարձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը հետ քայլ է արել այս օրերին մայրաքաղաք Երևանում արվող բողոքի ցույցերի արդյունքում․ նրան մեղադրում էին հակասահմանադրական կերպով իշխանությունը զավթելու մեջ:

Սարգսյանը նախկինում 2 անգամ 5 տարի ժամկետով պաշտոնավարել է նախկին սովետական հանրապետությունում որպես նախագահ: Առաջին անգամ ընտրվելով 2008 թվականին՝ նա ծառայել է որպես երկրի ղեկավար, մինչ օրեր առաջ նշանակվեց երկրի վարչապետ:

Շաբաթվա վերջին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով առաջնորդում էր բողոքի ցույցերը, ձերբակալվել էր, սակայն երկուշաբթի վարչապետի հրաժարականից մի քիչ առաջ ազատ էր արձակվել:

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»,- ասված էր վարչապետի հրաժարականի խոսքում, որը հրապարակվել էր armenpress.am կայքում:

«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ 

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ 

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»,- ասված է Սերժ Սարգսյանի խոսքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել