Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը՝ նվիրված Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

Հանդիպմանը մասնակցում էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել