Չախատ Կումարը լույս աշխարհ է եկել այնպես, ինչպես բոլոր նորածին երեխաները: Նա նորմալ քաշ և հասակ ուներ: Ոչ ոք չէր կարող կանխագուշակել, որ հաշված ամիսներ անց երեխան կդառնա սենսացիա: 4 ամսական երեխան մեծանում էր ոչ թե օր-օրի, այլ՝ ժամ առ ժամ, ավելի ճիշտ՝ երեխան արագ քաշ էր հավաքում: 

Երեխայի հոր խոսքերով՝ նա անդադար սոված էր և կաթ ու հաց էր պահանջում: Իսկ մայրը՝ Ռինան, ավելացրեց, որ սկզբում նրանք ուրախանում էին, որ երեխան մեծ ախորժակ ունի, սակայն ժամանակի ընթացքում քաշ էր հավաքում: Տեղացի բժիշկը չէր հասկանում, թե ինչ է կատարվում երեխայի հետ: 

Երեխայի օրգանիզմում կար մի այնպիսի բան, որը զարմացրեց բժիշկներին: 8 ամսականում երեխան արդեն կշռում էր 25 կգ: Սա 4 տարեկան երեխայի քաշ էր: 

Ճարպակալման պատճառը դեռևս չեն կարողանում պարզել: 

Երեխայի ծնողները շատ սնահավատ են և հավատում են, որ երեխան ինչ-որ բանի համար է ծնված և առաքելություն ունի կատարելու, այդ պատճառով էլ թույլ են տալիս, որ նա ուտի: 

Չախատի ամենագլխավոր խնդիրն այն է, որ նա չի կարողանում քայլել և շարժվել: Երեխան չի կարողանում խաղալ իր տարեկիցների հետ, չի կարողանում շփվել և իր ամբողջ ժամանակը տրամադրում է մթերքին: Միգուցե Չախատն այս աշխարհի՞ց չէ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել