Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Յուրի Վարդանյանին առաջարկվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, և նա համաձայնվել է: Անձամբ ես գերազանց եմ վերաբերվում Վարդանյանի նախարար դառնալուն, որովհետև ավելի մեծ սպորտսմեն ու նվիրյալ այդ մակարդակում մենք վաղուց չենք ունեցել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սպորտի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել